Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Պետրոսյան. «Բանակի օգտագործումը մի քաղաքական ուժի կողմից՝ մյուս քաղաքական ուժի դեմ, հակասահմանադրական է» (Տեսանյութ)

Մարտ 05,2012 14:09

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի 5–րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է, թե զինված ուժերը կարելի է օգտագործել հանրահավաքները ցրելու, սահմանափակելու համար, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի, հակասահմանադրական է, այդ իսկ պատճառով նա «դեմ» է քվեարկել այդ օրինագծին՝ առաջին ընթերցման ժամանակ. «Գալուստ Սահակյանն ինձ ընդմիջմանն ասաց՝ եթե այդպես է (նկատի ունենալով քննարկումների ժամանակ Ռաֆիկ Պետրոսյանի՝ օրինագծին դեմ խոսելը.- Մ. Բ.), ուրեմն ինչպես ուզում ես, այնպես էլ քվեարկիր: Ես էլ դեմ քվեարկեցի»:

Ներկայումս, ըստ պարոն Պետրոսյանի՝ բանակցում են արդարադատության նախարարության հետ՝ այդ կետը հանելու համար. «Եթե չհանվի, ես երկրորդ ընթերցմանն էլ դեմ կքվեարկեմ»,-ասաց Ռաֆիկ Պետրոսյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ նկատելով, որ միջազգային իրավունքի եւ մեր Սահմանադրության նորմերի դեմ է «մի քաղաքական ուժի կողմից բանակի օգտագործումը՝ այլ քաղաքական ուժի դեմ»:

Նրա ընդդիմախոս, ՀՀ ԱԺ նախկին գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանն էլ նկատեց, որ այս դեպքում պարոն Պետրոսյանի «մասնագիտական խիղճը դուրս է եկել կուսակցական դիկտատուրայի դեմ»: Հետո էլ ենթադրեց, որ այդ մի «դեմ» գնալը՝ կուսակցության կամքին, կարող է պարոն Պետրոսյանի վրա թանկ նստել՝ նրան չընդգրկեն ՀՀԿ համամասնական ցուցակում: «Դե եթե դրա համար պիտի չընդգրկեն, ուրեմն՝ չարժի լինել էդ խորհրդարանում»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031