Մարտի 5-ին, ժամը 02.30-ին, ոստիկանություն է դիմել Գյումրի քաղաքի 26-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ մարտի 4-ին, ժամը 16.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալված բարեկամուհին ննջասենյակի պահարանի դարակից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: