Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաները ձնակույտի մեջ

Մարտ 05,2012 12:24

Մարտի 3-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանա­պար­հի 5-րդ կմ-ում «Մերսեդես Բրաբուս» մակնիշի 15 SU 154 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Երկու ուղևորով ավտոմեքենան փրկարարները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

***

Մարտի 4-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Սադունց ավտոճա­նա­պար­հին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ արգելափակվել է 6 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի մաս է դուրս է բերվել 3 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 12 ուղևոր, իսկ մյուս 2 ավտոմեքենաների 8 ուղևորներին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղ: «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:

***

Մարտի 4-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ձնաբքի մեջ արգելափակվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Ծաղակահովիտի գյուղապետի տրամադրած տեխնիկայով ավտոմեքենան քարշակվել է Ծաղկահովիտ գյուղ:

***

Մարտի 4-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ է մնացել 3 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով մի ավտոմեքենան դուրս է բերվել խցա­նու­մից, իսկ մյուս երկու մեքենաների ուղևորները տեղափոխվել են Արեգ գյուղ:

***

Մարտի 4-ին, ժամը 20.35-ին ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով խցանման մեջ է մնացել մոտ 20 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ խցանման մեջ է մնացել 25 ավտոմեքենա, որոնցից մեկը նաև խափանվել է:

Փրկարարները Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ են տեղափոխել խափանված` «Օպել» մակնիշի 10 ՕՏ 669 պ/հ ավտոմեքենայի 6 ուղևորներին:

«Աբովյանի ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և ավտոմեքենաները շա­րունակել են իրենց ընթացքը:

***

Մարտի 4-ին, ժամը 21.28-ին ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի-Վարդենուտ և Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:

Արայի-Վարդենուտ ճանապարհահատված է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որի ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է տեղափոխվել 3 ավտոմեքենա:

Ապարանի հրշեջ-փրկարար ջոկատից Նիգավան-Ապարան ճանապարհահատված է մեկնել «ԶԻԼ-131» (Կունգ) ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2109» մակ­նի­շի ավտոմեքենա: Եվս երկու ավտոմեքենա և մեկ ավտոբուս Նիգավանի գյուղապետի տրամադրած տրակտորի օգնությամբ  քարշակվել են Նիգավան գյուղ:

***

Մարտի 4-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հովունի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ է մնացել 6 ավ­տո­մեքենա, որոնցից մեկում հղի կին կա:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը: Հասնելով Մայիսյան գյուղ` մնացած 3 կմ հատվածը փրկարարներն անցել են ոտքով:

Փրկարարների և ճանշինի համատեղ ուժերով ավտոմեքենաները, որոնց մեջ եղել է 15 ուղևոր, դուրս են բերվել խցա­նու­մից և շարունակել ընթացքը:

Հղի կնոջ՝ 1993 թ. ծնված Ալվարդ Սարգսյանի առողջական վիճակը բավա­րար է, նա բուժ­օգնությունից հրաժարվել է:

***

Մարտի 4-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել խցանումից և շարունակել ընթացքը:

 

***

Մարտի 4-ին, ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Արա-Զորավան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ձնակույտի մեջ խցանվել է ևս 3 ավտոմեքենա, որոնց ուղևորները, ավտոմեքենաները թողնելով, տեղափոխվել են Արա գյուղ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել խցանումից և շարունակել իր ընթացքը:

***

Մարտի 5-ին, ժամը 03:03-ի սահմաններում ահազանգեր է ստացվել, որ Գյումրի-Հացիկ և Գյումրի–Ջաջուռ ավտոճանապարհներին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարականա ջոկատը:

Փրկարարների և «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով Գյումրի-Հացիկ ճանապարհահատվածից դուրս է բերվել երկու ավտոմեքենա, այնուհետև՝ «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի տեխնիկան մեկնել է Ջաջուռ և օգնություն ցուցաբերել այնտեղ խցանված ավտոմեքենաներին:

 

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031