Մարտի 4-ին,Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների օրը Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը ընտրողների մեծ հերթ է եղել: ՌԴ քաղաքացիները ընտրատեղամասի առաջ շարված են եղել 4 շարքով, մի շարք ազատ է եղել արդեն քվեարկածների հեռանալու համար: Ընտրական տեղամասում եղել են 6 քվեախցիկներ, 2 քվեատուփ:
Քվեարկելու համար 200 կմ ճանապարհ կտրած, Նոյեմբերյանից Երեւան հասած 66-ամյա կենսաթոշակառու Ռիգա Գիշյանը ընտրողների հերթում մի ժամ սպասել է: Նա ընտրել է Վլադիմիր Պուտինին, քանզի Ռուսաստանում կենսաթոշակները պարբերաբար բարձրացվում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Արփինե Սիմոնյանի