Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր շաբաթ օրը տեղի ունեցած դանակահարության գործով:
Պետական արխիվում հերթապահություն իրականացնող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Հայկ Աղայանին դանակահարել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Վահան Ավոյանը: Հայկ Աղայանը գտնվում է 1-ին կլինիկական հիվանդանոցում:Դանակահարությունը տեղի է ունեցել ժ.9.30-10-ի սահմաններում:
Ըստ մեր տեղեկությունների, շարժառիթը կենցաղային է.ինչ-որ սրճեփի պատճառով է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ