Այսօր լրացավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-ամյակը։ Վաղ առավոտյան Երկրապահ կամավորականների միության վարչության անդամները միության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ նախ այցելեցին Արարատի մարզ՝ Սպարապետի ծնողներին եւ շնորհավորեցին նրանց։ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան ասաց, թե շնորհակալ է Աստծուն, որ իրեն Վազգենի նման որդի է պարգեւել, շնորհավորեց նաեւ Սպարապետի զինակիցներին եւ նրանց մաղթեց՝ «պինդ, ամուր եղեք, մեր երկիրը ձեր կարիքն ունի»։
Կարեւորելով բանակի դերը՝ նա հատուկ շեշտեց, որ առանց երկրապահների բանակն ամուր չի լինի։ «ժողովրդի հույսը դուք եք», -ասաց տիկին Գրետան։ Ի դեպ, տանը տեղի ունեցած արարողությանը ներկա չէի Վազգենի եղբայրները՝ Արամ եւ Արմեն Սարգսյանները։
ԵԿՄ ներկայացուցիչներն այնուհետեւ այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ապա ուղեւորվեցին դեպի Եռաբլուր, որտեղ ավելի քան 800 պատանի երկրապահների երդման արարողությունն է տեղի ունենալու։
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ