Վիկտորիա Բոնյան՝ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Վելիտոնի նախկին ընկերուհին, արդեն մի քանի շաբաթ Մոնակոյում է:
Հեռուստահաղորդավարուհին այնտեղ հանգստանում է եւ պատրաստվում ծննդաբերել: Նա հանգրվանել է իր ներկայիս ընտրյալի՝ միլիարդատիրոջ ժառանգ Ալեքս Սմարտիֆի տանը: Նրանք արդեն երկու տարի միասին են, սակայն չեն շտապել գրանցել իրենց հարաբերությունները: Նախ, Ալեքսի հարազատներն էին թշնամաբար տրամադրված սկանդալային ռուս հարսնացուի հանդեպ, ապա՝ Վիկտորիան, այդ հարցը հետաձգելով, ցանկանում էր ապացուցել, որ ինքն Ալեքսին սիրում է ոչ թե հարստության համար: Եվ ահա, Մոնակոյում գտնվող Վիկտորիան իր միկրոբլոգում գրել է. «Ես արդեն ամուսին ունեմ»: Նշանակում է, նրանց պսակադրությունն, այնուամենայնիվ, եղել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ