Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ ձյան պատճառով խախտված է երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում

Մարտ 05,2012 11:01

Ուժեղ և երկարատև ձյան, ինչպես նաև գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով՝ մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Արդյունքում, մարտի 4-ին ժամը 22:35 «Երևան» կայարանից մեկնած և մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորները ստիպված էին գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:

Մարտի 5-ին ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել գնված տոմսերից Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տևած մաքրման աշխատանքներին մասնակցում էր հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նշենք նաև, որ նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում մոտակայքում անցնող ավտոճանապարհում:

Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են՝ Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան:

«ՀԿԵ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031