Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով 103 մասնակիցների մեջ բաժանում են 50-52-րդ հորիզոնականները, Մարիա Կուրսովան հավասար ցուցանիշով 60-րդն է, իսկ Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը 1,0 միավորով՝ 84-րդը: Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են ֆրանսիացի Մարի Սեբագը, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեն եւ ռումինացի Քրիստինա-Ադելա Ֆուազորը:
Այսօր՝ 4-րդ տուրում, Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը սեւերով խաղալու է Թուրքիայի առաջատար Բեթուլ Յիլդիզի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը մեր ազգային հավաքականում նրա թիմակից Մարիա Կուրսովան է, Աննա Հայրապետյանը սպիտակներով խաղում է թրքուհի Հայրուն Նիսա Շահինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ