Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` մարտի 3-ին, տեղի ունեցած մի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` ժամը 11.20-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ շտապօգնության 41 բրիգադան գազի թունավորում ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի:
Մինչ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը կհասներ հիվանդանոց, երիտասարդը, ով Նոր Արեշ 34 փողոցի 30 տան բնակիչ, 21-ամյա Կարեն Մեսրոպյանն էր, մահացել էր:
Մահացածի հարազատները բժիշկներին հայտնել են, որ երիտասարդին անգիտակից վիճակում իրենք հայտնաբերել են տան լոգարանում: Ըստ նախնական տեղեկությունների` մահվան պատճառը հանդիսանում է գազի արտահոսքը: