Փաստաբան Կարեն Մեժլումյանն «Առավոտի» միջոցով հետեւյալ հռետորական հարցն ուղղեց. «Ո՞րն է պատճառը. երբ ՀԱԿ-ն է հանրահավաք անում, մարզերից Երևան եկող ճանապարհները տրանսպորտի համար փակվում են, որպեսզի բնակչությունը չկարողանա մասնակցել հանրահավաքին, իսկ երբ նեոնացիստներն են հանրահավաք անում, մարզերից մարդկանց հատուկ տրանսպորտով բերում են Երևան՝ հանրահավաքին մասնակցելու համար»: