Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն էլ է հասկացել, որ իր համակիրները փոշիացել են (Ձայնագրություն)

Մարտ 04,2012 20:37

«Կարծում եմ, որ ՕԵԿ համագումարը մեկ նպատակ ուներ՝ հայտարարել, որ Սերժ Սարգսյանին են սատարելու ու նաեւ հիշեցնեն, որ իրենք կան որպես քաղաքական ուժ» ,- Aravot.am-ի հետ զրույցում  ՕԵԿ համագումարին անդրադառնալով՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, Հայաստանի հասարակության մեջ մի զգալի զանգվածի համար ընտրություններն առուծախ են. «Հետեւաբար, եթե կոպիտ ընտրախախտումներն էլ չլինեն, իշխանությունները հենց այդ ընտրազանգվածի ձայները կվաճառեն, իսկ, թե ում՝ ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն թույլ կտա ՕԵԿ-ին բաժին հասնի այդ զանգվածից, որովհետեւ ՕԵԿ-ին թույլատրված է աշխատել այդ ընտրազանգվածի հետ ու դա համարել բարձր մակարդակի բարեգործություն»:

Պարոն Սաֆարյանի խոսքերով, մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը , երբ ՕԵԿ-ը արժանացավ սեփական ընտրողների անազնիվ ու անհավատարիմ լինելուն, կուսակցությունը լուրջ տուժեց հանրային վստահության առումով եւ կուսակցության  ղեկավար՝ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե իրենք ուզում են հասկացված լինել ու երբեւէ չեն խաբել՝ նշանակում է, որ ՕԵԿ- ն էլ է գիտակցում, որ իր 2008-ի որոշումը արժանացավ բուռն հակազդեցության ու համակիրների փոշիացմանը:

Իշխանությունները ՕԵԿ-ին ընտրություններում օգտագործելու համար պահելու վերաբերյալ հայտարարություններին էլ անդրադառնալով, պարոն Սաֆարյանն ասաց, որ  զերծ կմնա նման բառերով գնահատելուց.« Մի բան ակնհայտ է, շատ չեն Սերժ Սարգսյանին սատարող ուժերը, հետեւաբար համագումարներով ու նման միջոցառումներով սատարելը կենսական նշանակություն ունի նախագահի համար»:VOICE008

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031