Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` մարտի 3-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների, ովքեր ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում:
Բոլոր վարորդների նկատմամբ ՃՈ աշխատակցի կողմից կազմվել է վարչական ակտ «Վարչական իրավախախտումների օրենքի» 126 մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:
Նշված ավտոմեքենաներն են` «Միցուբիշի պաջերո» մակնիշի 14 ՍՍ 600, «ՎԱԶ 2107» մակնիշի 19 ՍՍ 410, «Օպել» մակնիշի 29 ՏՕ 720, «ԲՄՎ» մակնիշի 05 ՍՕ 910, «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0430 (տաքսի), «Աուդի» մակնիշի 09 ՍՕ 090, «Օպել» մակնիշի 30 ԼՕ 481, «ՎԱԶ 2106» մակնիշի 07 ՏՏ 564, «ԲՄՎ» մակնիշի 26 ԼՍ 915, «Մերսեդես» մակնիշի 02 ԼԼ 189, «Հոնդա» մակնիշի 78 ՕD 078, «Մերսեդես» մակնիշի 23 ՕԼ 661 համարանիշների ավտոմեքենաները: Բոլոր ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ՃՈ աշխատակիցը ցանկացել է վարչական ակտ գրել նշված ավտոմեքենաներից մեկի վարորդի նկատմամբ, վարորդը նեղսրտել է` «ավտոյի վրա չես կարա ակտ գրես, թե չէ ավտոյի տերը կարողա գա ու ձեզ բոլորին սիրի»: ՃՈ աշխատակիցներն էլ պատասխանել են, թե «խնդիր չկա. թող գա` սիրի»: Պարզվել է, որ այդ ավտոմեքենայի տերը ոչ սթափ վիճակում այն վարած վարորդի կինն է: