Այսօր` մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Պետրոսյանը, վարելով «ՎԱԶ 2102» մակնիշի 22 ՕՕ 245 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 26-ամյա Արսեն Երեմյանը և 33-ամյա Արման Մանուկյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ժամանել են նաև ՃՈ աշխատակիցները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև
Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վարորդը` Ֆելիքս Պետրոսյանը, հայտնի է որպես «Մեծ Հայք» խմբի ռեպ երգիչ: