Համարվում է, որ աշխարհի ամենաերկար մասնավոր նավը՝ «Eclipse»- ը, որի երկարությունը 162 մ. 46 սմ. է, պատկանում է ռուս օլիգարխին:
Պարզվում է, որ Դուբայի շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ-Մակտուբը որոշել է գերազանցել այդ ռեկորդը: Նրա սեփական «Դուբայ» նավը մոտ ժամանակներս կանգնելու է հիմնանորոգման: Խոսակցություններ կան, որ շեյխի նավը նորոգումից հետո մի քանի սանտիմետրով երկար է լինելու Ռոման Աբրամովիչի « Eclipse»- ից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ