Անգլիական ակումբի ղեկավարությունը այսօր Անդրե Վիլաշ-Բոաշին ազատեց ««Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պորտուգալացի 34-ամյա մասնագետը «կապտանռնագույնների» թիմը ղեկավարում էր անցած տարվա ամռանից՝ այնտեղ տեղափոխվելով» «Պորտուից»: Սակայն նոր աշխատավայրում նրա արդյունքներն ամենեւին էլ հուսադրող չեղան: Վերջին 12 հանդիպումներում «Չելսին» տոնել է ընդամենը երեք հաղթանակ:
BBC-ն տեղեկացնում է, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը «Չելսիի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Ռոբերտո դի Մոտեոն
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ