Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահի՛ր, բայց ստուգի՛ր». Ժամկետնանց սնունդը նոր պիտակով

Մարտ 04,2012 17:40

Մի քանի ամիս է, ինչ տիկին Կարինեն (անունը կեղծված) անհատ ձեռներեց է. ունի կիսաֆաբրիկատների պատրաստման օրինական լիցենզիա: Իր բնակարանի խոհանոցում կիսաֆաբրիկատների պատրաստ լինելուց հետո դրանք անձամբ փաթեթավորում է, և յուրաքանչյուր տուփի վրա փակցնում նաև արտադրանքի անվան և ժամկետի  վերաբերյալ պիտակը: Տիկին Կարինեի արտադրության կիսաֆաբրիկատները վաճառվում են Ա…… քաղաքի գրեթե յուրաքանչյուր խանութում, իսկ դրանից ստացված եկամուտը նրան գոհացնում է:

Իմ այն հարցին, թե ի±նչ է անում այն կիսաֆաբրիկատների հետ, որոնց ժամկետն անցել է և ետ է ուղարկվել, քիչ անց տ. Կարինեն ժամկետնանց  կիսաֆաբրիկատները թողնելով թուփի մեջ` նորով փոխարինեց միայն ժամկետնանց պիտակն ու ասաց. «Խանութների սառնարանում է եղել, ի՞նչ պիտի լինի որ»:

Նշված դեպքում թերևս սննդամթերքի վրա առկա էր նրա արտադրության և ժամկետի  վերաբերյալ պիտակը, սակայն ինչպես պարզ դարձավ, սննդամթերքն իրական ժամկետին չէր համապատսախանում:

«Շատ հաճախ այդ ապրանք կոչվածը կարելի է դեն նետել տուն հասնելուն պես, որովհետև խանութում վաճառողուհու` «թարմ է» պատասխանից հետո տեղում չենք հետևել հայտնի խոսքին. «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր», – ասում է 47-ամյա Անահիտ Հակոբյանը:

Ինչպե՞ս կարելի է առանց պիտանելության ժամկետի որոշել ապրանքի, առավել ևս թխվածքի թարմությունը, որը կարող է վաճառքի հանելուց մի շաբաթ հետո էլ իր տեսքը պահպանել, սակայն քարի պես կարծրանալ:

Մայրաքաղաքի սուպերմարկետներում ևս կարելի է հանդիպել արտադրության և պիտանելության ժամկետների բացակայությամբ ապրանքատեսակներ` հացի, հացամթերքի ու նման մի շարք ապրանքատեսակների դեպքում: Վաճառվող թխվածքների ստվարաթղթե տարբեր տուփերի վրա առկա չեն գործարանային արտադրության կամ ժամկետի վերաբերյալ որևէ պիտակ:

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ Գագիկ Սարոյանը իր հերթին փաստել է. «Եթե ստուգումների ընթացքում մտել ենք խանութ և հայտնաբերել առանց օրենքով նախատեսված կարգի մշակման մակնշման նման թխվածների վաճառք, իհարկե, պատժել ենք տվյալ վաճառակետին` ենթարկելով օրենքով սահմանված վարչական տուգանքի»:

 

                                                                                                                    Ալվարդ Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031