Սիրված երգչուհի Գլյուկոզան ընդամենը մի քանի ամիս առաջ է երկրորդ երեխային լույս աշխարհ բերել: Բայց արդեն սկսել է ակտիվորեն զբաղվել նախասիրած մարզաձեւով՝ էքստրեմալ դահուկային զբոսանքով:
Արտիստուհին, անտեսելով ցուրտ ձմեռը, գնում է ձնածածկ սարեր՝ լողազգեստով դահուկային զբոսանք կատարելու: Իսկ որպեսզի թերահավատները չբամբասեն, դահուկային զբոսանքի տեսանյութերը տեղադրել է իր միկրոբլոգում՝ հետեւյալ մակագրությամբ. «Խոսքը՝ գործ է: Խոստացե՞լ էի լողազգեստով դահուկային զբոսանքի ելնել: Խնդրեմ: Հուսով եմ, որ իմ այս անսովոր քայլով գարնան առաջին օրը բարձրացրի ձեր տրամադրությունը: Արեւ եւ ժպիտներ»: