Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը մայրամուտ է, Սերժ Սարգսյանը՝ արեւածագ» (Տեսանյութ)

Մարտ 04,2012 16:58

Այսօր «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն որոշել էր ապշեցնել քաղաքական-հասարակական դաշտին ու հատկապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն- Տեր Պետրոսյանին ու ՀԱԿ-ին: Ազատության հրապարակում կազմակերպության գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ շուրջ 13 հազար անդամների հավաք, այնուհետեւ երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ արծիվները պարեցին քոչարի: Շուրջ 2-3 ժամ Օպերայի եւ հրապարակի հատվածների երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր:

Նշենք, որ գյուղերից եկած արծիվների մի մասը, ոգեւորված իրենց առաջնորդի ելույթից, իրենց արժանի չէին համարում արծիվ կոչվելու ու վստահեցնում էին, որ իրենք ավելի շուտ «ագռավ» են, «արծիվը պարոն Ասրյա՛նն է»:

Խաչիկ Ասրյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ որպես եռամիասնության արժեքային համակարգ՝ յուրաքանչյուր հայ մարդու արյան մեջ, ամեն ընտանիքի մեջ պետք է մտցնեն իրենց կարգախոսը, որը հիշեցնում է «Սուրբ երրորդությունը»՝ այն է՝ «Հայոց պետականություն- ազգային բանակ- Հայոց նախագահ»:

Պարոն Ասրյանի ելույթի մեջ չնայած չկար, բայց նա, իր խոսքերով՝ ստիպված էր անդրադառնալ ՀԱԿ-ի հանրահավաքին առաջին նախագահի ելույթին. «Ազատության հրապարակում այս բեմահարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ՍերժՍարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, նրանց խորտակվող նավերի մեջ կլինեն կամ արդեն խորտակված: Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, ընդամենը 3 օր առաջ Ազատության հրապարակում քաղաքական դաշտում գործող իբրեւ 18 կուսակցությունների համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության միտինգի ժամանակ 3-4 հազար մարդ կար, իսկ այսօր ընդամենը մեկ հ/կ, ի դեմս «Հայոց արծիվների» համախմբել է 13000-ից ավելի համակիրրներ, համախոհներ: Հիմա հարցս ուզում եմ ուղղել՝ ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը  վամպիրիրզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասի՞ն, թե՞ մենք: Իհարկե, խորտակվող նավը՝ Լեւոն Տեր- Պետրոսյանն իր կողքին կանգնած 18 կուսակցություներով միասին արդեն իսկ մայրամուտ են: Իսկ արեւածագը՝ Հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած եւ կանգնելու են »:

Ինչպես գիտենք, Հայոց գլխավոր արծիվին շատերն են գովում, որ լավ ձայն ունի, այսօր Ազատության հրապարակում նա նաեւ ցուցադրեց իր ձայնային տվյալները՝ երգելով «Երգ Նժդեհի՝ հուռա…հուռաա»:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031