Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր եղբայրը կրակել է ավագ եղբոր ավտոմեքենայի և տան վրա (ֆոտոշարք)

Մարտ 04,2012 16:48

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ` մարտի 3-ին, իրենց վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ երեկ` մարտի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Առաջին զանգվածի Ջուղայի փողոցի 6-րդ շենքի բակում հնչել են կրակոցներ:
Նույն օրը ստեղծվում է օպերատիվ խումբ` ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններով պարզում է, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ, 37-ամյա Արթուր Դավթյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Դավթյանը երեկ այցելել է իր եղբորը` 51-ամյա Ռաֆիկ Դավթյանին և տեսել է, որ բակում կայանված է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան, սակայն ավտոմեքենայում ոչ ոք չի եղել:

Այդ ժամանակ Ա. Դավթյանն իր մոտ եղած որսորդական հրացանով կրակոցներ է արձակել սկզբից ավտոմեքենայի վրա, այնուհետև եղբոր տան պատուհաններին, որից հետո դիմել է փախուստի: Շենքի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ եղբայրները հաճախակի են վիճել կենցաղային հարցերի շուրջ և մեծ եղբայրը` Ռաֆիկը, նախկինում զբաղվել է կահույքագործությամբ, իսկ փորք եղբայրը` Արթուրը, հաճախակի բացակայում է հանրապետությունից:

Այսօր` մարտի 4-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է թաքնվում Ա. Դավթյանը:

Ձեռնարկված օպերատիվ-բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Դավթյանը քիչ առաջ ինքնակամ ներկայացավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Նա ոստիկաններին հանձնեց նաև այն հրացանը, որով որ կրակոցներ էր արձակել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերելու համար Ռ. Դավթյանին և «Գրանդ Չերոկի» ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031