Հունգարական PEAK ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուտասին, որ կասկածվում էր պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, ինքնասպան է եղել՝ նետվելով բարձրահարկ շենքի տանիքից:
AP գործակալությունը տեղեկացնում է, որ չնայած նրան ու եւս մի քանի հոգու «նախնական զրույցի» էին հրավիրել, բայց համապատասխան մարմինները դեռեւս ոչ մի հետաքննություն չէին սկսել: Սակայն հունգարական ֆուտբոլում ծայր առնող սկանդալը խիստ հարվածել է Կուտասիի հեղինակությանը, որն իր երկրի առաջնությունում հակակոռուպցիոն շարժման առաջատարի համարում ուներ: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Ռոբերտ Կուտասին այս շաբաթ հայտարարել էր, թե իր կյանքն ավարտված է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ