Երեկ կեսգիշերին մոտ Լեհաստանի հարավում իրար են բախվել երկու գնացք: Այսօվա դրությամբ վթարի պատճառով մահացածների թիվը հասել է 8-ի: Ավելի քան հինգ տասնյակ մարդ վիրավորվել է: Լեհաստանի տրանսպորտի նախարար Սլավոմիր Նովակի խոսքերովը` սա վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենախոշոր երկաթուղային վթարն է:
Վթարի պատճառները`թե ինչպես է պատահել, որ երկու գնացքները շարժվել են իրար ընդառաջ` կպարզի հետաքննությունը: