Ամերիկացի մարզական լրագրող Մարիա Մենոունսն իր գործընկերներից մեկի հետ գրազ է եկել, որ ամերիկյան ֆուտբոլի առաջնության եզրափակչի «Նյու-Ինգլենդ Փետրիոթս»-«Նյու Յորք Ջայանթս» խաղում կհաղթի առաջինը: Սակայն ստացվել էր հակառակը եւ «Փետրիոթսը» պարտվել էր 17:21 հաշվով:
Գրազի պայմանի համաձայն, Մարիան Նյու Յորքի կենտրոնական՝ Թայմզ-Սքուեր, հրապարակում գրեթե ամբողջությամբ մերկացել է՝ կրելով միայն հաղթող թիմի մարզահագուստի որոշ տարրեր: «Ատում եմ խաղադրույքներն ու գրազը: Ես այլեւս երբեք նման բան չեմ անի», – հենց կիսամերկ վիճակում հայտարարել է Մենոունսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ