Այս օրերին Գերմանիայում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարող ռուսաստանցի Եվգենի Ուստյուգովը հիմար վիճակի մեջ է ընկել: Կիսասառցակալած դահուկուղում վերջին վայրէջքի ժամանակ սայթաքելով՝ նա բավականին երկար տարածություն գլորվել է եւ այդ ընթացքում զենքով վնասել գլուխը: Ճիշտ է, մարզիկը դրանից հետո իր մեջ կամք է գտել եւ շարունակել պայքարը, սակայն եզրագիծը հատելուց հետո բժիշկների օգնության կարիք է ունեցել, որոնք մշակել են գլխի վերքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ