Այսօր՝ մարտի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մոր և մանկան» բժշկական կենտրոնի դիմաց «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Շկոդա» մակնիշի Տ 1487 համարանիշի տաքսի ավտոմեքենային, որն էլ բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 06 ՍՍ 666 համարանիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է «Ֆոլցվագեն պոլո» մակնիշի 30 ՕՏ 827 համարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս էլ «Մազդա» մակնիշի 32 OD 032 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ՃՈ աշխատակիցները, «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչները, ովքեր փորձում են պարզել վարորդների ինքնությունը։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև