Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը փողոցում ոչ սթափ վիճակում հայհոյում էր գործընկերներին

Մարտ 04,2012 10:12

Երեկ՝ մարտի 3–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.50-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները նկատել են, որ Մաշտոցի և Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, E դասի «Մերսեդես» մակնիշի 28 ՕՕ 858 համարանիշի ավտոմեքենայի վարորդը խախտում է երթևեկության կանոնները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են. «Էն տեսնենք, որ գայի տղերքը վարորդի փաստաթղթերն էին ստուգում ու «Մերսեդես»-ի միջից միանգամից մի երիտասարդ դուրս եկավ և առանց որևէ պատճառների սկսեց հայհոյանքներ տալ ՃՈ աշխատակիցների նկատմամբ, «թե դուք ո՞վ եք, որ էս մեքենան կանգնացնեք ու ստուգեք։ Ըտենցա մտել, որովհետև ես եմ ասել, որ մտնի»։ Մոտ 10 րոպեից ավել այդ անձնավորությունը չէր ենթարկվում ՃՈ աշխատակիցների օրինական պահանջներին, ինչն էլ ստիպեց ՃՈ աշխատակիցներին, որպեսզի նրան բերման ենթարկեն ոստիկանության Կենտրոնականի բաժին։ ՃՈ աշխատակիցներին օգնել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է այդ անձնավորությունն Արսեն Խաչատրյանն է, որը եղել է ոչ սթափ վիճակում, և որն աշխատում է ոստիկանության Աբովյանի բաժնում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031