Այսօր` մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավշար գյուղում Ռասսու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, «ՎԱԶ 2106» մակնիշի 15 ՍՕ 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Ավշար գյուղի բնակիչ 24-ամյա Արամ Փամբուկյանը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի խողովակին:
Վթարի հետևանքով վարորդը և Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ Կարեն Թառոյանը տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները’ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ քննիչ Վ. Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: