Մարտի 3-ին Վանաձորում տեղի ունեցավ Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության 4-րդ հերթական համագումարը:
Ամփոփելով կուսակցության անցած հինգ տարվա գործունեությունը, ՄԻԱԿ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը նվաճում համարեց կուսակցության զանգվածայնացումը: Նրա խոսքով՝ ՄԻԱԿ-ի շարքերը համալրվել են նոր անդամներով, կուսակցության նոր ստորաբաժանումներ են ստեղծվել Հայաստանի բոլոր մարզերում: Կուսակցության իրականացրած ամենահաջողված ծրագրերից ՄԻԱԿ Գլխավոր քարտուղարը առանձնացրեց ՛՛ԼեռնայինՂարաբաղ, ճշմարտություն եւ փաստեր՛՛ծրագիրը, երբ ավելի քան 70 երկրներ ուղարկվեց ԼեռնայինՂարաբաղի հարցի վերաբերյալ ողջ ճշմարտությունը, եւ որը հավանության արժանացավ ՀՀ ԱԳ-ն կողմից:
՛՛Այսօր ես պատրաստվում եմ վայր դնել իմ լիազորությունները որպես ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար, եւ հրաժարական տալ: Ըստ էության կառաջարկվի լուծարել այդ պաշտոնը եւ կուսակցությունը կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով: Դրանով փաստում ենք ներքին ժոովրդավարության մասին, որն այս վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել մեր կուսակցությաններսում՛՛,- իր ելույթում ասաց Արա Հովսեփյանը՝ հավելելով, որ կուսակցությունը ամուր կանգնած է ոտքերի վրա, իսկ ՄԻԱԿ-ցիների ձեռքբերումները դեռ առջեւում են:
Նա հավելեց նաեւ, որ կուսակցությունն ունի մեծ կադրային ներուժ, երիտասարդներ, ովքեր կարող են աշխատել պետական ամենատարբեր ոլորտներում, եւ առաջիկայում կուսակցության նպատակն է լինելու հասնել այդ նպատակների իրականացմանը:
Կարդացեք նաև
ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանն իր զրույցում ընդգծեց, որ ՄԻԱԿ-ը քաղաքական այն կերպն է, որ նոր հայացք է նետում երկրում առկա խնդիրներին և գտնում նորարար լուծումներ: ՛՛Իբրև կադրային բավականին մեծ ներուժ ունեցող կուսակցություն, մենք իրականում հանդիսանում ենք ոչ միայն քաղաքական բնականոն սերնդափոխության ջատագովները, այլև այդ սերնդափոխության հնարավորության իրական արտահայտումը՛՛ – նշեց նա:
ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանն իր ելույթում հրապարակեց կուսակցության ընդունած հայտարարությունը, համաձայն որի ՄԻԱԿ-ը՝ պաշտպանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքական կուրսն ու երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիրը, 2012թ մայիսի 6-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրություններին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ վերջինիս հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակելու է ընտրություններին իր մասնակցության ձեւաչափն ու գործողությունների ծրագիրը:
Լեւոն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ՄԻԱԿ-ն արդեն ունի թեկնածուներ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ, սակայն նրանց մասին կհրապարակվի կուսակցության ղեկավար մարմինների առաջիկա նիստերում:
Համագումարը ընտրեց նոր ղեկավար կազմ, հաստատեց Ծրագրի և Կանոնադրության փոփոխությունները:
ՄԻԱԿ մամուլի հաղորդագրություն