Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է շուրջ 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին