Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չէի ուզում` ինձ համոզեցին

Մարտ 02,2012 22:58

«Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում իր վերջնական որոշման մասին հայտարարեց ԱԺ նախկին պատագամավոր  Հակոբ Հակոբյանը (Էջմիածին):

Նա առաջադրվելու է Թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով: Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց` պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել: Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, ով էլ ընտրվեց: Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:

Մեր ունեցած տեղեկություններով այսօր Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը` հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել: Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը եւ հավելեց, որ հանդիպմանը մասնակցել են նախատեսվածից շատ մարդիկ. «400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց, մարդիկ լավ էին տրամադրված, ուզում էին, որ ես առաջադրվեմ»:

Ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում, Հակոբյանը հավաստիացրել էր, որ ինքը երբեք չի դիմել «վերեւներից դաբրո» ստանալուն, հիմա էլ է ինքնուրույն գործելու:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031