Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրում են սերիալներով, սերիալների նման

Մարտ 02,2012 20:35

Այս սեզոնին, երբ գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն սկսվել, գյուղերում մարդկանց հիմնական զբաղմունքը հայկական  հեռուստասերիալներն են:

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները սերիալներից ազատ ժամանակ էլ  քննարկում են դրանք: Նրանք տարածքի գյուղերի կյանքը նմանացրել են  սերիալների անվանումներին: Սահմանամերձ Բարեկամավան գյուղն ապրում է դժվարին կյանքով, հողերի մեծ  մասը ադրբեջանցիների վերահսկողության կամ նշանառության տակ է: Բարեկամավանի կյանքը սերիալ  դիտողները «կնքել են» «Դժվար ապրուստ»:

Դեբեդավանը Բագրատաշենի մաքսակետից  այն կողմ է, Վրաստանի հետ սահմանագծին: Դեբեդավանը կոչել են «Եզրագծից այն կողմ»:

Փոքրիկ Այրում քաղաքից մեծ թիվ են կազմում  Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները` «խոպանչիները»: Այրումի կյանքը սերիալի հանգույն կոչել են` «Ո՞ւր է  իմ տղամարդը»:

Տավուշի մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղում` Կողբում, մեծ թիվ են կազմում հիմնարկների տնօրենները, կուսակցական ղեկավարները, գործարարները, այստեղ բախվում են կուսակցական, գործարար, հատվածական շահեր: Կողբի կյանքը նոյեմբերյանցիները կոչել են «Որոգայթ» :

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031