Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը վերցրել է լուսանկարչական ապարատը եւ լուսանկարել հայ լուսանկարչին

Մարտ 02,2012 20:22

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը լուսանկարել է աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերին այսօր Ստամբուլում կայացած Մշակույթի և արվեստի մեծ մրցանակաբաշխությանը, այս մասին գրում է «Հյուրիեթը», որին վկայակոչում է tert.am-ը:

Էրդողանը միջոցառման ընթացքում ինչ-որ լուսանկարչի ձեռքից վերցրել է նրա լուսանկարչական սարքն ու լուսանկարել Գյուլերին` որպես հարգանքի նշան: Այս ամենը` զարմացած ներկաների աչքի առաջ:

Մշակույթի և արվեստների մեծ մրցանակներ են տրվել 4 լուսանկարիչների: Մրցանակների հանձնման արարողությանը Էրդողանը ելույթով է հանդես եկել, ապա հանձնել մրցանակները:

Երբ Էրդողանը հանձնել է բոլոր 4 լուսանկարիչների պարգևները, նրանք միասին նստել են և այս անգամ էլ Թուրքիայի վարչապետը լուսանակրել է ամբողջ խմբին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031