«Շատ եմ երազում կյանքում ամեն ինչին թեթև նայել, սակայն դեռ չի ստացվում», – ասում է 24-ամյա ուսանողուհի Անահիտ Նալբանդյանը: Իսկ հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Սարգսանը փորձում է ինքնատիրապետել և զսպել կրքերը, քանի որ վերջի վերջո նպաստում է սերնդի ձևավորմանը:
Scientificamerican.com կայքից տեղեկանում ենք, որ ագրեսիվությունը և դյուրագրգռվածությունը, հատկապես կանանց մոտ, կապված է կենսաբանության և հոգեբանության հետ` ազդելով հասարակական վարքագծի վրա: Ըստ գիտնական Էն Քեմփբելի` ագրեսիվությունը զարգացել է էվոլուցիայի ընթացքում և հիմնականում բնորոշ է տղամարդկանց: Այն տղամարդկանց միջև վերարտադրողական մրցակցության ձև է, որի միջոցով վերջինները հնարավորություն են ունենում գրավելու կանանց ուշադրությունը: Սակայն կանանց միջև եղած հասարակական ագրեսիայի տեսակները ևս ներսեռական մրցակցության միջոց են` ամենացանկալի տղամարդկանց գրավելու համար:
«Կնոջ ագրեսիվությունը կարող է կախված լինել թե’ սոցիալական բասացական վիճակից, ազգային ավանդույթներից, թե’ կենսաբանական առանձնահատկություններից», – բացատրում է հոգեբան Ալվինա Մանուկյանը:
Իսկ «ինչո՞ւ որոշ կանայք ավելի կռվարար են, քան մյուսները» հարցին Պիտսբուրգի համալասարանի գիտնականները պատասխանել են, որ դաժանությունը, բարկությունը, ատելությունը և ագրեսյան գենետիկական հիմք ունեն և կապված են սերոտոնինի (2C գեն) տատանումների հետ: «Ագրեսիան և թշնամանքը բարձր ճնշման, գլյուկոզայի նյութափոխանակության և սրտի հիվանդությունների նշան են», – նշում է բժիշկ Հալդերը: Իսկ ըստ Ziar.com կայքի` Կալիֆորնիայի Համալասարանի հետազոտությունները պարզել են, որ կրծքով կերակրող կանայք ավելի ագրեսիվ են, քան մյուսները: Ուսումնասիրության հեղինակ Ջենիֆեր Հան-Հոլբրուքի համոզմամբ, այդ վարքագիծը նկատելի է նաև բոլոր կերակրող կաթնասունների մոտ: «Երբ երեխայիս կրծքով կերակրում էի, շատ նյարդային էի և ամեն աննշան բանի համար գլուխս կորցնում էի: Դիմեցի նյարդաբանի, հոգեբանի` այդ տհաճ վիճակից ձերբազատվելու համար, սակայն դեղորայքի ազդեցությունը թուլանալուց հետո կրկին նյարդային և ագրեսիվ էի դառնում: Մի քանի տարի անց, այլ մասնագետներից իմացա, որ այդ վիճակին հասնում էի կրծքով կերակրելու պատճառով», – պատմում է տնային տնտեսուհի Արմինե Ալավերդյանը:
Որքան էլ կյաքը բարդ լինի, մասնագետները երկու սեռերին էլ խորհուրդ են տալիս օրվա մեծ մասը լցնել հաճելի զբաղմունքներով, որը հնարավորություն կտա թուլացնել նյարդային համակարգը և նվազեցնել ագրեսիվության տոկոսը:
Ելենա Չոբանյան