Սերժ Սարգսյանը մարտի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:
Կարդացեք նաև
Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ