Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմքը խառնվածքի արտացոլումն է. Ի՞նչ նշանակություն ունի մեծ քիթը

Մարտ 02,2012 19:37
  Կոպեր, հոնքեր, այտոսկրեր, քիթ ու բերան. սրանք  մեր երեսի բաղկացուցիչ մասերը լինելուց բացի  կարող են նաև բնութագրել  մեզ ` բացահայտելով մեր  բնավորության գծերը:  Վերոնշվածների  վերլուծությամբ  զբաղվում է հատուկ գիտություն, որը  կոչվում է  ֆիզիոգնոմիկա:  Գիտության  հիմնադիրն է Յոհան Կապերը:  Ֆիզիոգնոմիկան    (հունարեն  physis – բնություն, gnomon- իմացություն)     գիտություն  է, որն  ուսումնասիրում է մարդու դեմքի, արտաքին տեսքի և ներքին  աշխարհի  փոխկապվածությունը: Շնորհիվ  այս  գիտության` կարելի է հեշտ հասկանալ և բացահայտել  մարդու  հոգեկան որակները, խառնվածքը, անհատական առանձնահատկությունները:  Ֆիզիոգնոմիկան  պատկանում է աշխարհի ամենահին գիտությունների  թվին, որն ի հայտ է եկել դեռևս Արիստոտելի  և Հիպոկրատի ժամանակներից: Առաջին  անգամ մարդու դեմքի և հոգեկան որակների միջև համապատասխանության բացահայտումն  իրականացրել է Արիստոտելը, իսկ Հիպոկրատը մարդու  դեմքից կարողանում էր բացահայտել նրա հիվանդությունը: Թեև ֆիզիոգնոմիկան չի կարելի  դասել ճշգրիտ գիտությունների շարքին, բայց այն ամենապահանջվածներից և արագ զարգացողներից է: Շատ հայտնի  հոգեբաններ օգտվում են ֆիզիոգնոմիկայի համակարգից` հեշտացնելով իրենց խորհրդատվություններն այցելուների հետ: Հոգեբան  Կարեն Հակոբյանը ևս զբաղվում է ֆիզիոգնոմիկ վերլուծությամբ: Մոտ երեք տարվա ընթացքում նա հասցրել է խորապես ուսումնասիրել այս գիտությունը և այժմ նրան հաջողվում է կարդալ մարդկանց դեմքը: Ուսումնասիրել է տարբեր ֆիզիոգնոմիստների և այլ գիտնակաների աշխատություններ, ինչպես նաև կազմակերպել իր անհատական փորձերը: Վերլուծել է մոտ 80 մարդու  դիմագիծ, որի արդյունքում շուրջ 60 տոկոսով կանխատեսումները համընկել են իրականությանը:  «Ֆիզիոգնոմիկական վերլուծության ընթացքում հիմնականում ուշադրություն են դարձնում մարդու  դեմքի ծալքերին և կնճիռներին: Ոիստի ավելի դժվար է բնորոշել երիտասարդներին, քանի որ դեմքը հարթ է» ,- ասում է հոգեբանը: Կարենը բերեց նաև դիմագծերի մի քանի օրինակներ, որոնց  դեպքում դրսևորվում է բնավորություն այս կամ այն գիծը:  «Եթե բերանի անկյունների մոտ հայտնվում են դեպի ներքև իջնող ծալքեր, նշանակում է` անձը դեպրեսիա է ապրել, իսկ ճակատը ուղղահայաց հատող գիծը խոսում է մարդու նպատակասլացության մասին: Լայն դեմքով մարդիկ սովորաբար ինքնավստահ են լինում, իսկ խիտ հոնքերը վկայում են մարդու հետաքրքրասիրության մասին» ,- ներկայացնում է ֆիզիոգնոմիստը: Հայերի մեծամասնությունը գոհ չէ իր քթի ձևից և պլաստիկ վիրահատության միջոցով փորձում է հեռացնել քթի կորությունը, սակայն, ինչպես նշում է Կարեն Հակոբյանը, այն մարդու բնավորությանը տալիս է համառություն  և իշխանություն, ինչն իրականում այնքան էլ վատ չէ:

Եթե մեզ մոտ նման վերլուծություններին  այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, ապա, օրինակ` ԱՄՆ-ի և Կանադայի դատական մարմինները երդվյալ ատենակալներ ընտրելիս օգտվում են ֆիզիոգնոմիկայից: Օրինապահ մարմիններն էլ այս գիտության միջոցով կարողանում են բոլոր կասկածյալներից առանձնացնել պոտենցիալ հանցագործներին:

 

 

Քրիստինե Խլղաթյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031