Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Մակեյանի կուսակցությունը 10 պասաժիր ունեցող է» (Ձայնագրություն)

Մարտ 02,2012 19:30

 

Լուսանկարը՝ Panarmenian-ի

«Պետրոս Մակեյանը  չարության մոլուցքով տառապող անձնավորություն է, եւ պետք է  օրինակ բերեմ մեր վաղամեռիկ Նազարյանին, որն ասում էր՝ նման կուսակցությունները մի տասը պասաժիր ունեցող կուսակցություններ են»,- Aravot.am-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանին այսպես հակադարձեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ Պ. Մակեյանն այսօր մեզ հետ զրույցում ասել էր, թե 2008 թվականից հետո ՕԵԿ-ը որպես կառույց չի գործում ու իշխանությունները պահում են օգտագործելու համար:

VOICE006

Հ. Բիշարյանը ի պատասխան այս հայտարարությունների, ասաց. «Նրա կուսակցությունը վաղուց մահացած կուսակցություն է , իսկ «Օրինաց Երկիրը» հզոր ուժ է, որի շարքերում բազմահազարանոց մարդիկ են, ու բոլորը ամեն օր դրանում համոզվում են»: Ինչ վերաբերում է պարոն Մակեյանի դիտարկմանը, թե  «Փորձում են 5 տոկոսի շեմը նկարագրել, եթե իրավիճակը հնարավորություն տվեց` 5 տոկոսն էլ կնկարեն», տիկին Բիշարյանը հավելեց. «Մակեյանները չեն որոշում, թե ՕԵԿ-ը ինչքան ձայն կհավաքի: Լավ կլինի ինքը իր կորած, մեռած կուսակցության մասին խոսի»: Իսկ թե ինչքան ձայն կհավաքի ՕԵԿ-ը առաջիկա ընտրություններում՝ տիկին Բիշարյանը վստահեցրեց. «Շա՝տ-շատ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031