Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռաբիսությունը մեզ բնորոշ է, կարոտ ենք մելիզմների ու հումորի»

Մարտ 02,2012 19:20
«Նախ բառապաշարը, հետո տխմար,  «գոտկատեղից ցածր»  հումորը մեր ազգին վայել չէ: Հիմնականում փորձում ենք կրկնօրինակել ռուսական շոուներին. մոռանում ենք, որ նրանց ձեռքում միլիոններ են, թող երկու միլիոն էլ փչանա, բայց չէ՞ որ մենք դրա հնարավորությունն ու իրավունքը չունենք» , – դասախոս Մարիա Մելքումյանը դժգոհ է հումորային հաղորդումներից և մելիզմներով հագեցած 6.8-երից, և ցավում , որ այդ ամենը մատուցվում է գռեհիկ լեզվաոճով:

Արդյո՞ք դիտում են հումորային հաղորդումներ ու հետևում երիտասարդ երգիչ-երգչուհիների կատարումներին, և ինչպե՞ս են գնահատում դրանց մակարդակը, փորձեցի զրուցել մեր համաքաղաքացիների հետ:

Հումորային բազմաթիվ հաղորդումների ու երաժշտական կատարումների պակաս այսօր հայ հեռուստադիտողը գրեթե չունի: Այդ հաղորդումներից  շատերն այսօր կարող են կրկնվել շաբաթը 2-3 անգամ և հաճախ այն մեկնաբանությամբ, որ բազմաթիվ հեռուսադիտողների խնդրանքով և բացառիկ իրավունքով, հաղորդումը ևս մեկ անգամ եթեր կհեռարձակվի:

Դերասանուհի Նարինե Հարությունյանը կարծում է, որ շոու-բիզնեսում գերիշխում է ցածր մակարդակը, որ երբեմն նույնիսկ ապշել կարելի է.  «Հաճախ այդ հումորային հաղորդումներում, երաժշտական տեսահոլովակներում էթիկայից դուրս արտահայտություններ ու հակաէսթետիկ կադրեր են եթեր հեռարձակվում նույն այն դերասանների ու տաղանդավոր մարդկանց կատարմամբ, ովքեր մինչ այդ միայն կարող էին դաստիարակող ու կրթող օրինակ լինել հասարակության համար»,- ասում է նա :

Ըստ ուսանող Սարգիս Հովսեփյանի` այդ հաղորդումները բաժանվում են 2 խմբի` ռաբիս և դասական հումոր ու երգարվեստ, բայց և կան հեռուստաալիքներ, որտեղ անժխտելի փաստ է միայն ռաբիսի առկայությունն ու վառ օրինակները.  «Ցավալի է, որ դրանք լայն ծավալ են զբաղեցրել հեռուստատեսությունում, հովանավորյալներն ախր փողառատ են, և առավել ցավալի է, որ չենք կարող չնայել, որովհետև արդեն ձևավորված հոգեկերտվածք է` ռաբիսությունը մեզ բնորոշ է, կարոտ ենք մելիզմների ու հումորի»,- ասում է նա :

Իրավաբան Արայիկը ոչ մի հումորային հաղորդման ու ոչ մի երգչի դեմ չէ.  «Եթե ուզում են, թող երգեն ու  դառնան հանրաճանաչ  «աստղեր» , չուզողն էլ ես լինեմ,- ասում է նա ,-վերջապես ցանկության և ընտրության հարցում յուրաքանչյուրն ունի իր իրավունքը, եթե չես նախընտրում լսել կամ դիտել քեզ մատուցվողը, ուրեմն մի մեղադրիր դիմացինին, փոխիր ալիքն ու վերջ» :

 

 

Ալվարդ Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031