«Օրինաց Երկիր» կուսակցությունը, որպես կառույց դադարել է գործել 2008-ից հետո: Նման կարծիք, Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը. «Նման կառույց գոյություն չունի, դա ուղղակի պահում են, վարչախումբը նպատակ ունի օգտագործե; Թե ինչքանով վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կօգտագործի, ժամանակը ցույց կտա: Փորձում են 5 տոկոսի շեմը նկարագրել, եթե իրավիճակը հնարավորություն տվեց 5 տոկոսն էլ կնկարեն»:
Աժ առաջիկա ընտրությունները, ըստ պարոն Մակեյանի, իշխանության-հասարակության միջեւ է ընթանալու. «Հասարակության ուղղորդող ուժն էլ ընդդիմությունն է , այսինքն հասարակութունը ուղղորդող ուժով ու իշխանությունով, այլ պայքար չի լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ