Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «ԱԱԾ-ի պետն իր ենթակայության տակ գտնվող կառույցի ղեկավարներին կանչել է իր մոտ ու ասել՝ մենք քեզ թույլ ենք տվել գողանալ, որ դու հիմա մեզ չսատարե՞ս»

Մարտ 02,2012 17:19

Քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը արդեն 8 տարի է դուրս է եկել քաղաքականությունից և մտադրություն էլ չունի վերադառնալու: Սակայն անհրաժեշտ է համարում բարձրաձայնել մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնց մասին այսօր գրեթե չենք խոսում, սակայն դրանց բացասական ազդեցությունը նկատելի է: Այս առիթով պարոն Խաչատրյանը նկատեց. «Հայաստանի առաջին մեծ խնդիրը գողությունն է. աջ ու ձախ գողանում են: Իսկ հասարակությունը թքած ունի ամեն տեսակ գաղափարախոսությունների, իշխանության վրա էլ, քանի որ նա հավատն է կորցրել»: Պարոն Խաչատրյանը վրդովված շարունակեց. «Քաղաքացին ինչպե՞ս հավատ ունենա, եթե ԱԱԾի պետը կարող է իրեն թույլ տալ ու իր ենթակայության տակ գտնվող կառույցի ղեկավարներին կանչել իր մոտ ու ասել՝ մենք քեզ թույլ ենք տվել գողանալ, որ դու հիմա մեզ չսատարե՞ս: Կամ խորհրդարանում նստած են բացահայտ խուլիգաններ և չեն պատժվում: Իշխանության համակարգում իշխում է բռիությունը: Ես չեմ հավատում այն արդարացումներին, թե մարդիկ Հայաստանից գնում են մի կտոր հացի համար: Մի կտոր հացի համար Հայաստանից գնացողները վերադառնում են: Հայաստանից մարդիկ անվերադարձ գնում են, քանի որ իրենց անպաշտպան են զգում: Գործնականում ցանկացածի գլխին այսօր կարող են սարքել»:

Համամասնական-մեծամասնական համակարգերի մասին խոսելիս էլ պարոն Խաչատրյանը նկատեց. «Կուսակցությունները կազմում են ստերիլ ցուցակներ, քանի որ իրենց պատիվ չի բերում որևէ խուլիգանի իրենց ցուցակով բերել խորհրդարան: Այ, մեծամասնական համակարգը ծառայում է հենց այսպիսի մարդկանց խորհրդարան բերելու նպատակին: Որ կուսակցությունները այդ տեսակ մարդկանց մոտ արդարանալու տեղ ունենան, թե մենք Ձեզ հնարավորություն տվեցինք խորհրդարանում հայտնվելու»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին էլ Վ. Խաչատրյանն ասաց. «Դասական ընտրություն չի լինելու, ընտրությունների արդյունքները նախապես որոշվելու են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031