Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ տարբերություն համամասնական ցուցակի ու բանդայի միջեւ

Մարտ 02,2012 17:16

Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին գզվռտոցներ են սկսվել  քաղաքական միավորումների «առանձնատներում»:

Բոլորն ուզում են «ցուցակում» հայտնվել, ընդ որում, «գոլդըն» համարներում, որոնք վաղուց «բրոնյա» են արված: Թարսի նման, ցուցակների 5-րդ կամ 6-րդ տեղը կանանց «հյուրասենյակն» է. Այդ համարի տակ նրանցից մեկը պիտի լինի:

Խառնվում են ցուցակներն իրար, որովհետեւ տեղերը դեռ համաձայնեցված չեն պարագլխի հետ:Նախ, պիտի ճշտել, թե քանի տեղ է տրվւմ «ցուցակատեր»-կուսակցություններին, իրենց հերթին «ցուցակատեր» կուսակցությունների առաջնորդներն էլ տեղերը պիտի բաշխեն յուրայիններին:

Ինչ սկզբւնքով բաշխել: Սա թիվ մեկ հարցն է:

Տալ մականունավորի՞ն, պարտադիր պայման համարե՞լ, որ նա ծեծի է ենթարկվել ռեժիմի ինչ-որ թափթփուկի կողմից, ունի՞ ծանոթներ թաղային հեղինակությունների մեծամասնական ցուցակո՞ւմ, թե՞ Բաղրամյանի վրայի «բաշխիչ » հանձանաժողովում ունի համախոհներ:

Թեկնածու կա, որը «լայքեր» ունի բոլոր կուսակցություններում, կարող է դառնալ ցանկացածի «գաղափարակիրը», «համակիրը», «մտակիրը», էլ չգիտեմ ինչ: Թեկնածու կա, որին «պրոստը» պետք է «ցուցակում» լինել. Կարեւոր չէ, անցողիկ է, թե ոչ:

Կարեւորը ինչ-որ «Թըմի» ցուցակում լինելն է…

Ինչ տարբերություն բանդաների եւ համամասնական ցուցակում հայտնվողների միջեւ: Ոչ մի: Այնտեղ էլ ամեն ինչ «նախնական համաձայնությամբ» է լինում, այստեղ էլ: Այնտեղ էլ են զինվում, այստեղ էլ: Այնտեղ էլ հանրության դեմ դուրս գալիս, այստեղ էլ:

Իսկ ինչ անի նա, ով որեւէ «թըմի» անդամ չէ:

Հայաստանը բաժանված է «թըմերի»:«Թըմերը» սեփականաշնորհել են ամեն ինչ.ընտրա…շուկաները, տեղական ինքնակառավարման մարմինները, մշակույթը, հասարակական-քաղաքական հարաբերությունները:

Տարիներ շարունակ այս «թըմերը» ընդամենն իրենց տեղերն են փոխում, մեկ ձախ են, մեկ՝ աջ, մեկ նստած են, մեկ՝ կանգնած, մեկ դիմադիր են, մեկ՝ ընդդիմադիր, մեկ մեղադրյալ են, մեկ՝ քննիչ, մեկ հետախուզվող են, մեկ՝ հետախուզող, մեկ սոված են, մեկ՝ միլիարդատեր:Ոչ ոք չի կարող թըմի գծած տարածքը մտնել: Կարուսել է պտտացվում, ու եթե կարուսելից էլ ցած են գցում, ասում են՝ ինքնասպան եղավ:

Այս ցուցակներում իրենց տեղերն են այս օրերին պահանջում փոքրամասնությունները՝ կրոնական, ազգային, սեռական: Վերջինի դեպքում, հասկանալի է՝ շանսերն անհամեմատ մեծ են: Նրանք ունեն ռեսուրսներ՝ նյութական, մարմնական, նրանք սպասարկում են քաղաքական վերնախավին:

Եւ սրտանց: Վերջապես, ժամանակն է, որ եվրոպաներում տեսնեն մեր լավագույն «մասին».կարեւորը լավագույն մասը կ-ինտեգրվի երկար սպասված ցուցակներում:

Իսկ ցուցակների հարցում դեռ անակնկալներ են սպասվում:

Առաջիկայում բացելու ենք փակագծերը, ովքեր են, քանի անգամ են դատվել, քանի թրաֆիկինգի «զոհ» կա, քանիսն են հետախուզվել, հոգեբուժարաններում քանիսն է բուժումը կիսատ թողել, քանիսի դեմ փակված գործեր կան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031