Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները նոր մարտի 1 անելու ուղերձ են հղել (Տեսանյութ)

Մարտ 02,2012 17:01

Ընդդիմությունը պետք է հաշվի առնի իշխանության որակները, որ չկրկնվի մարտի 1-ը. Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութան նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա, իշխանությունները մարտի 1-ից հետեւություններ չեն արել:

Մեր հարցին, թե մարտիմեկյան միջադեպերի կրկնությունը հավանակա՞ն է, եթե ՀԱԿ-ը ընտրություններում չհավաքի իր նախատեսած ձայները՝ նա պատասխանեց. «Եթե իշխանությունները նորից կեղծեն ընտրությունները, ժողովուրդը կըմբոստանա, իսկ ընդդիմությունը կառաջնորդի: Այս պարագայում արտակարգ իրավիճակի մասով օրինագիծը, որը ընտրվել է հենց երեկ, նշանակում է, որ իշխանությունը հոգեբանորեն մեսիջ է ուղարկում հանրությանն ու ընդդիմությանը, որ ինքը պատրաստ է մեր ժողովրդի վրա ձեռք բարձրացնել»:

Նրա խոսքերով, ընդդիմության նպատակն էլ հասարակության ալիքը բարձր պահելն է լինելու, որ իշխանությունները մտքներով անգամ չանցկացնեն նման միջադեպեր ստեղծել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031