Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն սպասում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակին, որ հրապարակի «մեղավորների» իր ցուցակը

Մարտ 02,2012 16:42

Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Մարտի 1»-ի մեղավորների ցուցակը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի համար անակնկալ էր: Երբ Aravot.am-ը պարոն Զաքարյանից մեկնաբանություն խնդրեց այդ ցուցակի կապակցությամբ, նա ասաց. «Ախր ես նախ պիտի հասկանամ, ինչու այդ ցուցակը չի գլխավորում Լեւոն Տեր-Պետրոսյանը, նոր կկարողանամ պատասխանել ու մեկնաբանություն տալ»:

Ավելի ուշ պարոն Զաքարյանը մեկնաբանեց, որ երբ հրապարակվի ՀԱԿ-ի նախընտրական համամասնական ցուցակը, այդ ցուցակից էլ իրենք կկազմեն «Մարտի 1»-ի մեղավորների ցուցակը, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե նրանցից ով ինչ կոչերով է այդ օրը հանդես եկել»:

Ի դեպ, ՀՀԿ շատ պատգամավորներ մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ ՀԱԿ-ի հանրահավաքին չեն հետեւել եւ իրենց չի էլ հետաքրքրում, թե ինչ ելույթ է ունեցել առաջին նախագահը: Արտակ Զաքարյանը նույն հարցին, թե հետեւե՞լ եք ՀԱԿ-ի հանրահավաքին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ծանո՞թ եք` պատասխանեց. «Ո’չ, իհարկե, չեմ հետեւել»: Մենք փորձեցինք ճշտել` ինչո՞ւ «իհարկե», ամո՞թ էր, որ ՀՀԿ պատգամավորը կարող էր ՀԱԿ-ի հանրահավաքին հետեւել` պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ավելի լուրջ գործեր կային, դրանցով էի զբաղված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031