Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Արցախը չպետք է մի քանիսի համար ցատկահարթակ լինի

Մարտ 02,2012 16:35

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Նա հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները կուսակցության համար անընդունելի են, եւ ՀՀ-ն պետք է սկսի շարժվել որպես ինքնիշխան, ազգային պետական կառույց։

«Բայց առաջին հերթին Արցախն ինքը պետք է որոշի, թե ինքն ինչ է ուզում։ Արձանագրելով, որ անկախության հանրաքվեն Արցախի ժողովրդի կայացրած վճռի արդյունքն էր, որն արվեց միջազգային նորմերի սահմաններում, հաղթեց նախահարձակ Ադրբեջանին, բայց հիմա ինքը պետք է որոշի թե ինչ է ուզում։ Արդյոք արցախյան հարցը միայն ցատկահարթա՞կ է, որ Ստեփանակերտի ազգընտիր ղեկավարները գան Երեւան, արժանանան Երեւանին։ Որովհետեւ եթե այդպես է, եթե Արցախը ինքը իրեն չի պաշտպանում իր էությամբ, իր դիվանագիտական զինանոցով մարտադաշտում վաստակած հաղթանակը, եթե ինքը, միայն ինքը միջնորդ է ավելի մեծ տեղեր հասնելու համար՝ թող հիմա որոշի, որ ինքը Հայաստանի մարզ է, ինչպես շատերը մտածում են եւ թող Արցախի բոլոր քաղաքացիները ընտրեն եւ ընտրվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե նրանցից միայն մի քանիսը։ Թող որոշի, բայց ես՝ որպես նախկին արտգործնախարար, ինչպես մյուս նախարարները տարբեր շեշտադրումներով միշտ էլ ասել ենք, որ Արցախն արժանի է ճանաչման՝ իր անկախությամբ եւ ամբողջականությամբ, բայց Արցախն ինքը պետք է որոշի այդ հարցը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031