Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Գիտենք, թե այդ հարյուր հազարավոր չքվեարկողների քվեները ինչի համար են օգտագործվելու հետո»

Մարտ 02,2012 15:41

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում հնչեցրած իր ելույթում անդրադարձավ իշխանությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական համակարգի անցնելը որպես հակասահմանադրական որակելուն եւ այդ ֆոնին՝ Ընտրական օրենսգրքով սահմանված այն դրույթին, ըստ որի՝ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները զրկված են լինելու ընտրական իրենց իրավունքից, իսկ ահա դիվանագետները կարող են քվեարկել էլեկտրոնային փոստով։ «Մարդը կամ քաղաքացի է կամ քաղաքացի չէ, իսկ ի՞նչ է նշանակում եւ ինչպիսի արհամարհանք սեփական Սահմանադրության եւ ինքնիշխանության հանդեպ, երբ օտար երկրներում գտնվող քաղաքացին չի կարող իրացնել իր իրավունքը, այցելել ՀՀ դեսպանատուն, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է եւ քվեարկել այնտեղ։ Ո՞վ է խոսում հակասահմանադրական նախաձեռնության կամ սահմանափակումների մասին։ Սա ի՞նչ խտրականություն է։ Մենք բոլորս գիտենք, թե այդ հարյուր հազարավոր չքվեարկողների քվեները ինչի համար են օգտագործվելու հետո»,– հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031