«Համերաշխություն» կուսակցությունը սատարում է ԲՀԿ–ին ոչ թե այն պատճառով, որ անպայման խորհրդարանական ընտրություններից հետո մանդատ ունենանք խորհրդարանում, այլ այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպված գործիչ է, հարգված անձնավորություն ու ամենակարևորը ստախոս չէ: Իսկ մեր կուսակցությունը չի լուծարվել և չի միավորվել որևէ կուսակցության հետ: Մենք պարզապես սատարում ենք ԲՀԿ–ին»,- այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Նա հավելեց. «Մենք ցանկանում ենք ձևավորել երրորդ ուժ: Իսկ երրորդ ուժ կարող է ձևավորվել ԲՀԿ–ի շուրջ, քանի որ առաջին ուժը ՀՀԿ–ն է, երկրորդը՝ ՀԱԿ–ը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ