Վրաստանի կառավարությունը Շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիային (ՇՊԱ) արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունները Թբիլիսիում կազմակերպելու հայտ է ներկայացրել` երաշխավորելով $ 100 հազար մրցանակային ֆոնդը:
Մրցաշարերի անցկացման ենթադրյալ ժամկետը մայիսի 30-ից հունիսի 6-ն է: Աշխարհի առաջնության կանոնադրությունը պետք է հաստատվի երկու շաբաթվա ընթացքում: Կազմակերպիչները` ՇՊԱ-ն եւ Վրաստանի շախմատի ֆեդերացիան, մտադիր են պահպանել դրանց անցկացման անհրաժեշտ մակարդակ, որը դրվել է Թբիլիսիում անցկացված ՇՊԱ-ի գավաթի խաղարկությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ