Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ–փրկարարները՝ Սևանի ջրասուզակների հետ համատեղ, հայտնաբերեցին 55-ամյա Արամայիս Մանուկյանի դիակը Սևանա լճից։
Հիշեցնենք՝Գագիկ Շամշյանը փետրվարի 18-ին հայտնել էր , որ փետրվարի 17-ին Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջն ասել էր, որ մեկնում էր ձուկ բռնելու։ Լիճը սառած էր, սակայն սառույցը կոտրվել էր, և Ա. Մանուկյանը ջրախեղդ էր եղել։
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Գարիկ Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ