Լույս է տեսել ՀՀ վաստակավոր լրագրող, նկարիչ Վանիկ Սանթրյանի 36-րդ գիրքը՝ «Ենոք Ստեփանյան. պարի հրավեր» վերնագրով: Այն նվիրված է երեւանցի ճանաչված պարող եւ պարուսույց Ենոք Ստեփանյանին, որն այժմ ապրում եւ ստեղծագործում է Բելգիայում: Գրքում զետեղված են ակնարկ արվեստագետի մասին, բացառիկ լուսանկարներ, մամուլի վկայություններ, ժամանակակիցների եւ Բելգիայում նրա ստեղծած պարախմբերի սաների ու մշակույթի գործիչների խոսքերը: Ենոք Ստեփանյանը Բրյուսելում հիմնադրել է «Սեւան» պարային անսամբլը, որը ղեկավարում է մինչ օրս, Անտվերպենում «Նուարդ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանի հետ ստեղծել է «Բարեկամություն» պարային անսամբլը, իսկ Մելեխեն քաղաքում էլ տեղի հայկական միավորման ղեկավարի հետ՝ «Մեխակը»: Երեք խմբերն էլ, որոնցում ներգրավված է 150 երեխա, ունեն կայուն համերգային ծրագիր:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ