Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»

Մարտ 02,2012 13:55

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ փետրվարի 25-ին մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 29-ամյա Մուշեղ Ջումշուդյանը: Նախնական ախտորոշումը՝ թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ փուլ:

Մուշեղ Ջումշուդյանը անցյալ տարվա հուլիսի 9-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) եւ 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 8 տարի ազատազրկման:

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031