Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդ ընտանիքներին՝ էժան ավտոմեքենա

Մարտ 02,2012 12:48

«Նախագահ Սերժ Սարգսյանի` 2008 թվականի նախընտրական ծրագրով երիտասարդ հայ ընտանիքներին ապահովել նախ՝ բնակարաններով, ապա ավտոմեքենաներով: Այժմ սկսել ենք իրագործել ծրագրի 2-րդ մասը: Ապրիլի 15-ից կմեկնարկի երիտասարդ ընտանիքներին մատչելի գներով ավտոմեքենաներ տրամադրելու գործընթացը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երիտասարդության և սպորտի նախարար Արսեն Քարամյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրագործման համար պետությունը տրամադրել է 500 մլն. դոլար: Այս պահին հերթագրված է շուրջ 189 շահառու, որոնցից 120-ը ճանաչվել է վճարունակ: Վարկը տրամադրվելու է մինչև 10 տարի մարելու հնարավորությանբ:

Պայմանագիր է կնքվել «Քիա Մոթորս» ընկերության հետ, որը առաջարկել է հայտ ներկայացրած մյուս ընկերություներից առավել մատչելի ավտոմոքենաներ:

Երիտասարդ ընտանիքներին տրամադրվելու է 3 դասի ավտոմեքենա` 3-ից 4, 4-ից 5 և 6-ից 7 մլն. դրամի սահմաններում, ինչպես նաև կտրվի 10 տարվա երաշխիք:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել